Ովքե՞ր ենք մենք
Մենք հիմնադիրներ ենք, բարեգործներ, կամավորներ, բժիշկներ, հովանավորներ, լրագրողներ, հոգաբարձուներ և էլի շատ ու շատ բարեսիրտ մարդիկ, ում կոչումն է օգնել դժվարին իրավիճակում հայտնված անձանց։ Նաև մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր անհատի ճակատագիր ուշադրության արժանանա ։
Մեր կարգախոսը
Մեր կարգախոսն է՝ միասին մենք ուժեղ ենք։
Հիմնադրամի նպատակը
Աուտիկ սպեկտրի խանգարումներով, Դաունի համախտանիշով, այլ հաշմանդամություն ունեցող ցանկացած երեխա, կամ պարզապես տարեց անձ կարողանա ստանալ ամենաարդյունավետ և ժամանակակից բժշկական և ոչ բժշկական աջակցություն։Խոսքը վերաբերվում է նաև նրանց սոցիալական ներառմանն ու վերականգնման հարցերին։ Մեր հիմնադրամը կոչված է ընդհանուր գործի համար միավորել թե խոշոր ընկերություններին, թե մասնավոր հովանավորներին և թե կամավորներին։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ հիմնադրամի բարեկամները շատանան։
Ի՞նչ ենք մենք անում։
Հիմնադրամն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ օգնություն ստանալ, զարգացնում է համակարգային և ոչ համակարգային նախագծեր, տարբեր միջոցառումներ է անցկացնում, այդ թվում համաժողովներ, փառատոներ, սպորտային մրցույթներ, ինչպես նաև հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով։ Հիմնադրամի բոլոր ծրագրերը միտված են պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, ժամանակին օգնություն ստանալու նրանց իրավունքը։ Ծրագրերի ֆինանսական աղբյուրը մասնավոր նվիրատվություններն են և բիզնեսի օժանդակությունը։ Սակայն կարող են մասնակցել նաև պետական և մասնավոր դրամաշնորհներն ու սուբսիդիաները։ Մենք ձգտում ենք միջոցներ հայթայթել հնարավորինս լավ տրամադրությամբ և դրական մթնոլորտում։