«ԱՆԵԼԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(կազմված է 11.08.2022թ. և բաղկացած է 18 թերթից)
ՀԱՍՏԱՏՎԱԾԷ
«ԱՆԵԼԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
հիմնադրելու մասին հիմնադիրների
11.08.2022թ. որոշմամբ
Հիմնադրամի գլխավոր տնօրեն
Արմեն Ղազարյան
Տպագրված է ընդամենը 3 օրինակ
ՕՐԻՆԱԿ 3
ԳՐԱՆՑՎԱԾԷ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ
“13” 09. 2022 թ.
գրանցման համար`_222.160.12639.37
ՀՎՀՀ` _01044457_
աշխատակից՝ է. Հակոբյան
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ԱՆԵԼԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ, (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադիրների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:
2. Հիմնադրամի անվանումն է՝
Ա) Հայերեն լրիվ՝ «ԱՆԵԼԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Բ) Հայերեն՝ կրճատ «ԱՆԵԼԻՔ» ԲՀ
Գ) Ռուսերեն՝ լրիվ ''АНЕЛИК''БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ ФОНД
Դ) Ռուսերեն՝ կրճատ “АНЕЛИК” БФ
Ե) Անգլերեն՝ լրիվ “ANELIQ” CHARITY FOUNDATION
Զ) Անգլերեն՝ կրճատ “ANELIQ” CHF
3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում:
4. Հիմնադրամի գտնվելու վայրն է ՀՀ, ք. Երևան, Գոգոլի նրբ. 10 տուն: Հիմնադրամի էլ փոստի հասցեն է aneliqfund@gmail.com:
5. Հիմնադրամի հիմնադիրներն են՝
Ա) ՀՀ քաղաքացի Արմեն Արարատի Ղազարյանը (անձնագիր AV0262568տրվել է «15» «հունիսի» 2022թ. 099 -ի կողմից, հասցե` ՀՀ, ք. Երևան, Գոգոլի նրբ. 10 տուն, ՀԾՀ 3709530563, փոստային դասիչ` 0069):
Բ) ՀՀ քաղաքացի Արմինե Ստեփանի Քոչարյանը (նույնականացման քարտ՝ 003861184, տրվ. 06.06.2014, 011-ի կողմից, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աղայան փ. 11Ա, բն. 8, ՀԾՀ 5814540299, փոստային դասիչ՝ 0009),
6. Հիմնադրամի շահառուներն են մտավոր կամ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձիք, տարեցները, հաշմանդամները, որոնք իրենց վնասվածքը ստացել են ոչ ռազմական դրության պայմաններում:
7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:
8. Հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավարությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
9. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է փոփոխություններ կատարվել սույն կանոնադրության մեջ:
10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ, խորհրդանիշ, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ ռեկվիզիտներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմնաված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում ՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով:
11. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:
12. Հիմնադրամը, որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
13. Հիմնադրամը իր պարտավորություններով, պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:
14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:
15. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք:
16. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
17. Հիմնադրամը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
18. Հիմնադրամի խորհրդանիշն իրենից ներկայացնում է չորս ոչ հավասար բարձրության, կրակի կայծկլտանք հիշեցնող բոցեր, որոնցից առաջինը մուգ դեղին է, երկրորդը՝ բաց մանուշակագույն, երրորդը՝ կարմիր, իսկ չորրորդը` մուգ գազարագույն: Վերը նշված բոցերի մեջտեղում առկա են երեք կլոր գնդիկներ՝ առաջինը՝ կարմիր, երկրորդը՝ կապույտ, երրորդը՝ մուգ դեղին (պատկերը կցվում է): Հիմնադրամի խորհրդանիշը հանդիսանում է վեր հառնող կրակ, որը նույնականացնում է վերածննդի հետ: Այն իր հերթին համապատախսանում է Հիմնադրամի կանոնադրական նպատակներին:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
19. Հիմնադրամի գործունեության առարկան է՝
Ապահովել մտավոր կամ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, տարեցների կենսամակարդակը, ձեռք բերել դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծել պատշաճ կենսամակարդակ, իսկ մտավոր կամ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար ապահովել վերականգնողական կամ առողջական վիճակի բարելավմանն ուղղված հատուկ մասնագետների ներգրավվումը:
20. Հիմնադրամի գործունեության նպատակներն են՝
1) ստեղծել սոցիալական ադապտացիա և վերականգնում այն անձանց համար (մտավոր կամ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հաշմանդամներ, տարեցներ), ովքեր պայմանավորված ֆիզիկական կամ ինտելեկտուալ սահմանափակ կարողություններով, ինչպես նաև այլ պատճառների հետևանքով ի վիճակի չեն իրացնել իրենց իրավունքներն ու շահերը։
2) բարերարների միջոցով օգնել ձեռք բերել դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, բժշկական տեխնիկա, որոնք կկարողանան մեղմացնել շահառուների առողջական վիճակը,
3) կապ հաստատել այդ ոլորտում հաջողությունների հասած բժիշկների հետ, ովքեր անհատույց կկարողանան խորհրդատվություն, վերականգնողական կամ բուժման կուրսերի միջոցով բարելավել շահառուների առողջական վիճակը,
4) բարերարների, հոգատար անձանց միջոցով կարողանալ կազամակերպել կենցաղային պայմաններում հաշմանդամություն ձեռքբերած անձանց վերականգնումը, անհրաժեշտ դեղերի կամ բժշկական սարքավորումների ձեռքբերումը,
5) Հիմնադրամի կարիքների համար ձեռքբերել տրանսպորտային միջոցներ,
6) Հիմնադրամի կարիքների համար գրասենյակային գույքի և տեխնիկայի ձեռքբերում:
7) Հիմնադրամի գործունեության շրջանակներում կատարվող աշխատանքների հանրային իրազեկման արշավների իրականացում:
8) Արտերկրում հիմնադրամի շահառուների վերականգնողական կուրսերը կամ բուժումը ապահովելը
9) Գործուղումների ժամանակ անձնակազմի գիշերակացի կազմակերպում Հայաստանում և արտերկրում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
10) Մշակութային, սպորտային սպասարկան ոլորտներում, բացառապես բարեգործական հիմունքներով, ապահովել կամ աջակցել հիմնադրամի շահառուների փոխգործակցությունը այլ կազմակերպությունների կամ պետական հիմնարկների հետ:
11) Կազմել և իրականացնել ծրագրեր, որոնք կօգնեն Հիմնադրամի շահառուների սոցիալիզացիային,ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչպես նաև կազմակերպել և անցկացնել մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ՝ կապված շահառուների առողջական, սոցիալական, կրթական ոլորտների զարգացման ուղղությամբ:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
21. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:
22. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռքբերված գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները՝ սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
23. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր այլ արժեթղթեր ու օրենքով չարգելված այլ գույք:
24. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել՝
Ա) հիմնադրի կամավոր ներդումները,
Բ) Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերություններն՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները,
Գ) Հիմնադրամի և իր ստեղծած կամ մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
Դ) Պետական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների հայտարարած դրամաշնորհների միջոցով ստացված ֆինանսական աղբյուրները,
Ե) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ֆինանսական այլ աղբյուրներ,
25. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26. Հիմնադրամը, իր կանոնադրության նպատակներին համապատասխան, իրավունք ունի՝
Ա) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին,
Բ) հիմնադրել մամուլի, ԶԼՄ այլ միջոցներ,
Գ) պետական և տեղական ինքակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,
Դ) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ,
Ե) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակիցը,
Զ) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր,
Է) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
27. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:
28. Իր առջև դրված կանոնադրական նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը՝
Ա) ներգրավում է միջոցներ իր կանոնադրական նպատակները իրականացնելու համար,
Բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային և ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:
29. Հիմնադրամը պարտավոր է՝
1) գործել Հայաստան ի Հանրապետության սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան,
2) յուրաքանչյուր տարի Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին:
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ,
5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Հիմնադրամի մարմիններն են՝
Ա) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ խորհուրդ).
Բ) Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Հիմնադրամի գլխավոր տնօրենը (այսուհետ՝ տնօրեն):
31. Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
32. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
33. Հիմնադրամի խորհրդի առաջին կազմը նշանակվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ: Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ հիմնադիրների որոշմամբ, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Հիմնադիրների կողմից խորհրդի անդամներին նշանակման անհնարինության դեպքում (մահվան, անգործունակ ճանաչվելու) խորհրդի անդամները նշանակվում են խորհրդի մնացած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, խորհրդի ցանկացած անդամի առաջարկությամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է հիմնադիրներին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
34. Խորհրդի իրավասությանն են պատկանում՝
Ա) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը,
Բ) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների հաստատումը,
Գ) տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,
Դ) Իրականացվող կամ նախատեսվող ծրագրերի մասին սկզբունքային կարգերի մշակումն ու հաստատումը,
Ե) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,
Զ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
Է) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը,
Ը) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը,
Թ) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
Ժ) հիմնադրամի տնօրենի, խորհրդի նախագահի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
Ի) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
Լ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,
Խ) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը,
Ծ) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,
Կ) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը,
Հ) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը,
Ձ) Տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը,
Ղ) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է հիմնադրամի սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը,
Ճ) Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
35. Խորհրդի նախագահը
Ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր,
Բ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք,
Գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,
Դ) Տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր,
Ե) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ,
36. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:
37. Հիմնադրամի տնօրենը՝
Ա) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը,
Բ) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից,
Գ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
Դ) գործում է առանց լիազորագրի,
Ե) տալիս է լիազորագրեր,
Զ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային,
Է) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում արտարժութային) և այլ հաշիվներ,
Ը) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,
Թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
Ժ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին,
Ի) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
Լ) հաշվետու է խորհրդին,
Խ) ընդունում է որոշում հիմնադրամի սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռքբերելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին:
38. հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ ունենալ միայն խորհրդի համաձայնությամբ:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան 1 անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը՝ իր կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Հիմնադրամի տնօրենը տասը աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
40. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
41. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու, ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
42. Խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
43. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռարձակման՝ տեսազանգի միջոցով:
44. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով՝ օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից:
45. Խորհրդի նիստերին մասնակցում է հիմնադրամի տնօրենը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
46. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն՝ ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:
47. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձիք:
48. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
49. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
50. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
51. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե.
Ա) Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,
Բ) Հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից,
Գ) Հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ,
Դ) Հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները,
Ե) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն,
Զ) Հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրները թույլ են տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ,
Է) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
52. Հիմնադրամի լուծարումն իրականացնում է օրենքով սահմանված կարգով:
53. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
54. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը՝ դադարած պետական գրանցման պահից:
PAGE \* MERGEFORMAT 18