ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ովքե՞ր ենք մենք
Մենք հիմնադիրներ ենք, բարեգործներ, կամավորներ, բժիշկներ, հովանավորներ, լրագրողներ, հոգաբարձուներ և էլի շատ ու շատ բարեսիրտ մարդիկ, ում կոչումն է օգնել դժվարին իրավիճակում հայտնված անձանց։ Նաև մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր անհատի ճակատագիր ուշադրության արժանանա ։

Մեր կարգախոսը
Մեր կարգախոսն է՝ միասին մենք ուժեղ ենք։
Հիմնադրամի նպատակը
Աուտիկ սպեկտրի խանգարումներով, Դաունի համախտանիշով, այլ հաշմանդամություն ունեցող ցանկացած երեխա, կամ պարզապես տարեց անձ կարողանա ստանալ ամենաարդյունավետ և ժամանակակից բժշկական և ոչ բժշկական աջակցություն։Խոսքը վերաբերվում է նաև նրանց սոցիալական ներառմանն ու վերականգնման հարցերին։ Մեր հիմնադրամը կոչված է ընդհանուր գործի համար միավորել թե խոշոր ընկերություններին, թե մասնավոր հովանավորներին և թե կամավորներին։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ հիմնադրամի բարեկամները շատանան։

Ի՞նչ ենք մենք անում։
Հիմնադրամն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ օգնություն ստանալ, զարգացնում է համակարգային և ոչ համակարգային նախագծեր, տարբեր միջոցառումներ է անցկացնում, այդ թվում համաժողովներ, փառատոներ, սպորտային մրցույթներ, ինչպես նաև հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով։ Հիմնադրամի բոլոր ծրագրերը միտված են պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, ժամանակին օգնություն ստանալու նրանց իրավունքը։ Ծրագրերի ֆինանսական աղբյուրը մասնավոր նվիրատվություններն են և բիզնեսի օժանդակությունը։ Սակայն կարող են մասնակցել նաև պետական և մասնավոր դրամաշնորհներն ու սուբսիդիաները։ Մենք ձգտում ենք միջոցներ հայթայթել հնարավորինս լավ տրամադրությամբ և դրական մթնոլորտում։

Հիմնադրամի նպատակներն են․
# կազմակերպել դրամահավաքներ հիմնադրամի նպատակների և խնդիրների համար,
# հասարակության ուշադրությունը սևեռել հատուկ կարիքներով մարդկանց խնդիրների վրա,
# տրամադրել սոցիալական և հոգեբանական աջակցություն,
# մանկական և մեծահասակների կլինիկաներում կազմակերպել կամավորական խմբերի աշխատանքը,
# աջակցել հասարակության մեջ նախապաշարմունքների և խտրականության վերացման գործին։

Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է աջակցել և ոգեշնչել, որ ստեղծվեն և իրականություն դառնան ամենաանհավանական նախագծեր, որոնք կարող են հնարավորություն տալ առանձնահատկություններ ունեցող հնարավորինս շատ մարդկանց կերտել իրենց ապագան և առողջություն պարգևել նրանց։
Մենք զարգացնում ենք բարեգործության մշակույթը՝ մեր շուրջը համախմբելով ստեղծագործ ակտիվ մասնագետների, ովքեր ներգրավված են հիմնադրամի համար կարևոր խնդիրների լուծման գործերում և ձգտում են կայուն փոփոխություններ առաջացնել այդ ասպարեզներում։ Մենք հնարավորություններ ենք ընձեռնում նոր գաղափարների ծննդի համար և պայմաններ ստեղծում դրանց իրականացման համար։
ՀՀ, քաղաք Երևան,
Գոգոլի նրբ. տուն 10.
aneliqfund@gmail.com
WhatsApp: +37441151223
Հեռ: +37441151223
Made on
Tilda