Նվիրատվության պայմնագիր կնքելու հրապարակային օֆերտա
«ԱՆԵԼԻՔ» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս hիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Արարատի Ղազարյանի, առաջարկում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց նվիրատվություն կատարել հետևյալ պայմաններով՝
1. Ընդհանուր դրույթներ՝
- 1.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն սույն առաջարկը հրապարակային օֆերտա է (այսուհետ՝ Օֆերտա)
- 1.2. Սույն Օֆերտայում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները՝
Նվիրատվություն ՝ գույքի կամ իրավունքի նվիրատվություն հանրօգուտ նպատակներով
Նվիրատու՝
նվիրատվություն կատարող քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք
Նվիրառու՝ «ԱՆԵԼԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
1.3. Օֆերտան գործում է անժամկետ՝ այն Նվիրառուի կայքում տեղադրելու պահից։
1.4. Նվիրառուն իրավունք ունի չեղարկել Օֆերտան ցանկացած պահի՝ այն իր կայքէջից հեռացնելով։
1.5. Օֆերտայի մի կամ մի քանի կետերի անվավերությունը չի հանգեցնում Օֆերտայի մյուս կետերի անվավերությանը։
2․ Նվիրատվության պայմանագրի էական պայմաններ՝
2․1․ Նվիրատվությունն օգտագործվում է Նվիրառուի կանոնադրական գործունեության պահպանման և իրականացման համար
2․2․ Նվիրատվության չափը որոշում է Նվիրատուն
3. Նվիրատվության պայմանագրի կնքման կարգը՝
3.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր՝ Նվիրատուի կողմից Օֆերտայի ակցեպտի միջոցով
3.2. Օֆերտայի ակցեպտը կարող է տեղի ունենալ Նվիրատուի կողմից հօգուտ Նվիրառուի դրամական միջոցների փոխանցմամբ ըստ կայքում ներկայացված ձևի՝ «Վճարման նպատակը» տողում նշելով «նվիրատվություն կանոնադրական գործունեության պահպանման և իրականացման համար», ինչպես նաև պլաստիկ քարտերով, էլեկտրոնային վճարային համակարգերով և այլ այնպիսի միջոցներով ու համակարգերով, որոնք թույլ են տալիս Նվիրատուին դրամական միջոցներ փոխանցել Նվիրառուին։
3.3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն Նվիրատուի կողմից Օֆերտայի 3․2․ կետով սահմանված ցանկացած գործողության կատարում համարվում է Օֆերտայի ակցեպտ։
3.4. Օֆերտայի ընդունման ամսաթիվը՝ նվիրատվության պայմանագրի կնքման ամսաթիվը, Նվիրառուի հաշվին Նվիրատուի կողմից դրամական միջոցների տեսքով նվիրատվության ստացման ամսաթիվն է։
4․ Եզրափակող դրույթներ՝
4․1․ Կատարելով սույն Օֆերտայով նախատեսված գործողությունները՝ Նվիրատուն հաստատում է, որ ծանոթ է Օֆերտայի պայմաններին, Նվիրառուի գործունեության նպատակներին, գիտակցում է իր գործողությունները և դրանք իրականացնելու լիակատար իրավունք ունի, լիովին և անվերապահորեն ընդունում է սույն Օֆերտայի պայմանները։
4․2․ Սույն Օֆերտան կարգավորվում և մեկնաբանվում է ՀՀ գործող օրենսդրության համապատասխան։
hիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Արարատի Ղազարյան