Բարեգործական ծրագիր

«Կերակուր նվիրիր»

Ակտուալությունը
Աճող գործազրկության, աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման և այլ գործոնների հետևանքով Հայաստանը գտնվում է ծանր տնտեսական վիճակում։ Ներկա պահին ծանր վիճակում գտնվող ընտանիքների թիվը կազմում է երկրի բնակչության 30 տոկոսից ավելին։ Հատկապես ծանր է փախստականների, բազմազավակ ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամություն անեցող անձանց վիճակը։ Մինչդեռ ամեն ամիս աճում են սննդամթերքի գները, հաշմանդամության թոշակներն ու նպաստները, որոնք կազմում են ամսական 100 դոլարից ոչ ավելի, չեն բավարարում բնակչության ամենատարրական կարիքները։ Սա ցույց է տալիս, որ խիստ անհրաճեշտ է ստեղծել բնակչության խոցելի շերտերին աջակցող և նրանց կյանքի որակը լավացնող ձևաչափ հատկապես այն մարդկանց համար, որոնք միայնակ կենսաթոշակառուներ են կամ ունեն զարգացման խանգարումներ։
Հայաստանում ապրանքի համակարգված բարեգործական հավաքագրումը հազվադեպ երևույթ է, բացառությամբ այն դեպքերի, երբ նման անհրաժեշտություն ունեն շարքային զինվորները կամ փախստականները ռազմական գործողությունների ժամանակ։ Նշված խնդրի լուծման համար Հայաստանում կազմակերպություններ չկան։

Նպատակներն ու խնդիրները

Ծրագրի նպատակներն ու խնդիրներն են՝ օգնել զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց և զբաղվածություն չունեցող միայնակ կենսաթոշակառուներին՝ անհրաժեշտ պարենային զամբյուղի ապահովմամբ, և ստեղծել համակարգված բարեգործական ծրագիր բնակչության ամենախոցելի շերտերի աջակցության համար։

Ծրագրի մասին

Սուպերմարկետների կամ առևտրի կենտրոնների հետ համագործակցության պայմանագրի համաձայն խանութների մուտքի մոտ կամ խանութների ներսում տեղադրվում են հատուկ սարքավորված դարակներ և տուփեր, ուր հաճախորդները կարող են դնել բարեգործական նպատակով գնված երկարաժամկետ պահեստավորման սննմթերքը՝ ձավարեղեն, մակարոնեղեն, պահածոներ, չոր հրուշակեղեն, նպարեղեն, ձեթ և այլն։

Հիմնադրամի կամավորները կամ աշխատակիցները պատասխանատու են ապրանքի և դրա՝ որպես օրապարեն, բաշխման համար։ Երկու օրվա ընթացքում հավաքված մթերքի օրապարենը հավասարապես բաշխվում է ստացողների միջև և բաժանվում շաբաթը երեք անգամ։
Ֆոկուս խմբում ընդգրկված մթերք ստացողները ստանում են հատուկ «Կերակուր նվիրիր» անվանական քարտեր, որոնք փոխանցում են պետական սոցիալական աշխատողները ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։ Ծրագրի մասնակից համարվող քաղաքացիները ընտրվում են ըստ կենսաթոշակային և հաշմանդամության պաշտոնական կարգավիճակի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։
Հարկ է նշել նաև, որ ծրագիրը նախատեսում է ամենախոշոր առևտրային ցանցերի մասնակցության հնարավորությունը սննդամթերքի բարեգործական բաշխմանը։
Օրինակ՝ որոշակի սուպերմարկետ կարող է ամենօրյա օրապարեն տրամադրել, ինչը հիանալի հնարավորություն է ընկերության իմիջը բարելավելու և բարեգործական գործունեության մեջ ներգրավելու համար։
Նվիրատվություններ՝ ներառյալ մեծ քանակությամբ կընդուվեն նաև բարերարներից։

Հեռանկարներ և առավելություններ

Ծրագրի առաջին փուլը բարեհաջող իրագործելուց հետո կարելի է անցնել երկրորդ փուլին՝ «Կերակուր նվիրիր» հիմնադրամի մթերային առցանց խանութի բացմանը։ Խանութը կառաջարկի ֆիքսված գնով որոշակի երկարաժամկետ պահեստավորման ապրանքներ՝ առանձին կամ օրապարենի տեսքով։ Առցանց խանութից գնված և վճարված բոլոր ապրանքները փոխանցվելու են կարիքավորներին կամ դրվելու են տուփերի մեջ՝ հիմնադրամի կամավորների և աշխատակիցների կողմից բաշխվելու համար։
Ծրագրի գործընկեր և հովանավոր կարող են լինել նաև սննդամթերք արտադրողները, ֆերմերական տնտեսությունները, հանրային սննդի կազմակերպությունները (ռեստորաններ, սրճարաններ, փռեր, ճաշարաններ), ընկերությունները, մտավոր գործունեության կամավորները (մարքեթինգ, դիզայն, գովազդ, կրեատիվ, ծրագրավորողներ, վեբ ծրագրավորողներ), սոցիալական ուղղվածության ոչ առևտրային կազմակերպությունները և ընկերությունները, կամավորական միությունները։
Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած ձեռնարկությունները կունենան հատուկ առավելություններ՝ գովազդ մեր կայքում, փոխադարձ կապի հնարավորություն, իրենց ծառայությունների առաջմղում, իրենց բարեգործական գործունեության և հիմնադրամի հետ համագործակցության մասին իրենց կայքում տեղեկատվության օգտագործման իրավունք, հիմնադրամի հատուկ պիտակներ։
Այս ծրագիրը կարող է զարգանալ և ընդլայնվել բնաչության այլ շերտերին՝ աղքատության բարձր ցուցանիշով բազմազավակ ընտանիքներին, ֆիզիկական հաշմանդամություն և վնասվածքներ ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին և այլն, օժանդակելու նպատակով։ Այն կբարձրացնի նաև սննդամթերքի առևտրի ոլորտում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների քաղաքացիական պատասխանատվության մակարդակը, կներգրավի շարքային քաղաքացիներին, պետական կառույցներին, հաշմանդամների միություններին և հնարավորություն կընձեռի վերլուծելու ծրագրի ֆոկուս խմբում ներառված մարդկանց վիճակը, մարնրամասնորեն պարզաբանելու նրանց կյանքի որակն ապահովող խնդիրների իրական վիճակը, այսինքն՝ նրանց առողջության վրա ազդող սննդի որակը։ Համապատասխան եզրակացություններ անել յուրաքանչյուր ընտանիքի կամ միայնակ անձանց կարիքների վերաբերյալ և առանձին դեպքերում լուծել ծագած խնդիրները։
Անհրաժեշտության դեպքում հատուկ հասցեական օգնություն կազմակերպել։
Ծրագրի ֆոկուս խմբում ներառված մարդկանց հետ ամենշաբաթյա շփումը, ուսանող-կամավորների համար (որոնք հիմնականում կներկայացնեն հասարակական գործունեությանն առնչվող մասնագիտություններ) իրենց ապագա աշխատանքի էթիկական և բարոյական չափանիշները որոշելու հիանալի հնարավորություն կդառնա։

Ծանոթագրություն
Համագործակցության գաղափարների և ծրագրի իրականացմանը նպաստելու ցանկություն ունենալու պարագայում կարող եք կամավոր կերպով միջոցներ նվիրաբերել կամ դառնալ այս ծրագրի հիմնական ներդրողը։

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ

Բոլոր Ծրագրեր -->
ՀՀ, քաղաք Երևան,
Գոգոլի նրբ. տուն 10.
aneliqfund@gmail.com
WhatsApp: +37441151223
Հեռ: +37441151223
Made on
Tilda